Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջեւ 15.02.2016թ.-ին կնքված պայմանագրի` 2016 թվականի հունվար ամսվա մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում կսկսվի ս.թ. փետրվարի 17-ից: Փետրվար ամսվա խնամքի նպաստի վճարումը կսկսվի մարտի սկզբին՝ գործող կարգի համաձայն (որպես կանոն՝ 3-րդ աշխատանքային օրվանից):
Այս մասին հայտնում են ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից: