Լրահոս
Օրվա լրահոսը

«Վույ աման, վույ աման՝ Ռուսաստանն ու Թուրքիան մեզ կկիսեն իրար մեջ» (Տեսանյութ)

Փետրվար 16,2016 14:20

«Ռուս թուրքական հարաբերությունները կայուն վիճակում չեն, առաջիկայում գուցե ավելի վատթարանան՝ սիրիական ճգնաժամի հետեւանքով»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ Սիրիայում ռազմական գործողությունները հետաքրքիր պլանով են զարգանում. «Այդ մարտերը Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակում են: Բախվում են տարբեր ուժեր, այդ թվում՝ թուրքական: Թուրքիան փորձում է այդ ամենի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին: Աստիճանաբար քրդերի եւ Ասադի զորքերի կողմից փակվում են Թուրքիայից Սիրիա ահաբեկիչներին զենք ու զինամթերք մատակարարելու ուղիները»:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Թուրքիան ներքին քաղաքական ճգնաժամի մեջ է եւ հարեւանների հետ խնդիրներ ունի. «Բարդ են հարաբերությունները Բուլղարիայի, Հունաստանի, Եվրամիության հետ, Սիրիայի մասին էլ լռում եմ: Թուրքիայի հարավում պատերազմ է ընթանում, իսկ դա մեր սահմանի մոտ է, այսինքն՝ մեզանից մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ»:

Իսկանդարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը Հայաստանին ոչնչով չի սպառնում. «Որոշ քաղաքագետներ կասեն՝ վույ աման, վույ աման՝ Ռուսաստանն ու Թուրքիան մեզ կկիսեն իրար մեջ…Բայց պետք չէ էմոցիոնալ դատողություններ անել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29