Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գլխավոր ռեժիսորի գործով զբաղվում է տնօրենը, թատրոնը կմեռնի»

Փետրվար 16,2016 14:04

«Թատրոնում մի բեւեռ են ստեղծել, որը տնօրենն է, իսկ գեղարվեստական ղեկավարը չի մասնակցում որեւէ գործի: Եթե ուզում եք թատրոնն ապրի, գլխավոր ռեժիսորը պետք է պետության կողմից հովանավորություն ունենա»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով «Թատրոնի մասին օրենքի» անհրաժեշտության մասին, ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Գասպարյանը:

Նրա համոզմամբ՝ թատրոնի տնօրենը չպետք է նշանակի գլխավոր ռեժիսորին. «Հատկապես մարզերում այդ խնդրի պատճառով թատրոնի լինել-չլինելու հարցն է դրվում: Մարզերում տնօրենները թատրոն են պահում այնպես, ինչպես հարմար է: Իսկ եթե գեղարվեստական ղեկավարը կամ գլխավոր ռեժիսորն էլ նույն լիազորությունն ունենան, ինչ տնօրենները, ամեն մեկն իր գործով կզբաղվի: Եթե գլխավոր ռեժիսորի գործով զբաղվում է տնօրենը, թատրոնը կմեռնի»:

Գասպարյանի բնորոշմամբ՝ տնօրենները պրոդյուսերներ չեն եւ գումար չեն հայթայթում թատրոնի գոյությունն ապահովելու համար. «Պետությունից գումար վերցնող տնօրենը պրոդյուսեր չէ, այլ հաշվապահ»:

Բանախոսի դիտարկմամբ՝ «Թատրոնի մասին օրենքի» ընդունման դեպքում հնարավոր կլինի կարգավորել տնօրեն-գլխավոր ռեժիսոր հարաբերությունները:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29