Լրահոս
Օրվա լրահոսը

Տանձատափը եւ իր «Սպիտակ տունը» (Ֆոտոշարք)

Փետրվար 16,2016 13:46

Սյունիքի մարզի Տանձատափ գյուղը 8 համայնքներից մեկն է, որոնք համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում միանալով կազմեցին Տաթեւ բազմաբնակավայր համայնքը: Տանձատափը 8 համայնքներից բնակիչների թվով 7-րդն է, այնտեղ պաշտոնական տվյալներով բնակվում է 69 բնակիչ:

Տարվա այս եղանակին Տանձատափ հասնելու միակ եղանակը «Նիվա» մակնիշի մեքենաներն են: Դրանով է պայմանավորված՝ համայնքի բնակիչների «սերը» դեպի «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենաները:

Tandzatap

Տանձատափ հասնելիս առաջինը աչք է ծակում գյուղապետարանի վարդագույն շենքը, սակայն Տանձատափի արդեն նախկին գյուղապետ Ռոբերտ Մուշեղյանը այն «Սպիտակ տուն» է անվանում: Համայնքի բնակիչները հիմնականում իրենց ժամանակն անցկացնում են «Սպիտակ տան» բակում, որտեղ գտնվում է նաեւ մշակույթի տունը, գրադարանը, հանդիսությունների սրահը:

Tandzatap_8 Tandzatap_7 Tandzatap_6

Tandzatap_5

Չնայած, որ Տանձատափում ապրում է ընդամենը 10 դպրոցական եւ 1 նախադպրոցական տարիքի երեխա, համայնքում մանկական շունչը զգացվում է:

Tandzatap_4 Tandzatap_3 Tandzatap_2 Tandzatap_1

Tandzatap_9

Տանձատափի բնակիչները իրենց գյուղը համարում են ամենագեղեցիկը, բայց չնայած դրան վստահ են, որ գյուղն արդեն մահացած է. գյուղի հիմնական դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները հիմնականում Կապանում են շարունակում իրենց կրթությունը եւ հենց այնտեղ էլ հաստատվում են:

Tandzatap_12 Tandzatap_11 Tandzatap_10Tandzatap_20

Բացի կտրված լինելուց, տանձատափցիներին անհանգստացնում է մեկ խնդիր եւս՝ գյուղի ճանապարհները:

Tandzatap_18 Tandzatap_17 Tandzatap_16 Tandzatap_15

Tandzatap_21

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29