«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ստիպված է հանրությանը կրկին հիշեցնել և պարզաբանել, որ մենք «Օրինաց Երկիր» կուսակցության, Արթուր Բաղդասարյանի և իր նախաձեռնությունների հետ բացարձակապես ոչ մի կապ չունենք:
«Օրինաց Երկիր» կուսակցությունը նախաձեռնել է «ստեղծել» մի նոր կուսակցություն, և կոպտորեն խախտելով քաղաքակիրթ գործելակերպի և մարդկային պատշաճության կանոնները, այդ նոր կուսակցությունը անվանում է մեր՝ ավելի քան երեք տարի շարունակ գործող կազմակերպության անունով՝ «Հայկական Վերածնունդ»: Մի կողմ դնենք այն, որ վարկաբեկված կուսակցությունը նոր անվանումով հասարակությանը ներկայացնելը դա ոչ թե վերածնունդ է, այլ խաբեբայություն հանրությանը մոլորեցնելու և խաբելու փորձ: Հասկանում ենք որ բոլորը, նույնիսկ վարկաբեկված քաղաքական գործիչները իրավունք ունեն նոր կազմակերպություններ բացելու և դրանք ըստ իրենց ցանկության անվանելու՝ որքան էլ որ անունը պարունակությանը չհամապատասխանի: Սակայն գոյություն ունեցող կազմակերպության անունը կրկնօրինակելը համարժեք է գողության և դատապարտելի է:
«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարությանը պահանջում ենք չդիպչել մեր կազմակերպության անվանը՝ բառիս ուղղակի և անուղղակի իմաստներով: Հայոց լեզուն ունի հսկայական բառապաշար, և դժվար չէ ընտրել մեկ այլ անուն:
Ճշմարիտ «Հայկական Վերածնունդ» կազմակերպություն
Կարդացեք նաև
Ֆրանսիա, Փարիզ, 15 փետրվարի 2016 թ