Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Նրանք հույս ունեին, որ շրջափակման միջոցով կարող են ծնկի բերել Հայաստանն ու Արցախը». «Հայոց աշխարհ»

Փետրվար 16,2016 12:53

Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մեր հակառակորդների հակահայ քաղաքականությունը ֆիասկո է ապրում. «Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս եւ գիտենք վաղուց: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել:

Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի եւ ուժի դիրքերից: Այդ ձեւով մեզ հետ խոսելն անհեռանկար է եւ որեւէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչեւ այսօր»:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ, ի հավելում Հայաստանի նախագահի խոսքի,  նկատեց, թե Ադրբեջանը հայտնվել է շատ ծանր տնտեսական իրավիճակում. «Նավթ արտահանող երկրում վառելիքի գներն այնպիսի աճ են գրանցել, ինչն անգամ անհավանական է թվում: Սրան զուգահեռ, կոռուպցիան հասել է աննախադեպ չափերի, պետությունն անկարող է դրան դիմակայել»:

Տարիներ առաջ Ադրբեջանի նախագահը չէր էլ կարող ենթադրել, որ իր երկիրը կհայտնվի նման տնտեսական ճգնաժամում, ու արդեն ԼՂՀ նախագահի խոսնակն է Ալիեւին խորհուրդ տալիս ձեռնպահ մնալ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների դեմ դավադիր ծրագրեր մշակելուց, ավելի լավ է զբաղվել սեփական պետության ներքին խնդիրներով, փորձել շտկել դրանք: «Նրանք հույս ունեին, որ շրջափակման միջոցով կարող են ծնկի բերել Հայաստանն ու Արցախը, նրանց քաղաքականությունն իրոք ֆիասկո է ապրել»:

Իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է»:

Դավիթ Բաբայանն իր հերթին նկատում է. «Մեր ապագան շատ վտանգավոր է կապել ինչ-որ կարճաժամկետ տնտեսական օգուտների, տվյալ պահի ինչ-որ շահերի հետ: Կան շատ ավելի կարեւոր խնդիրներ` ազգային արժանապատվություն, պետության ապագա, անվտանգություն, ու անընդունելի է դրանք դիտարկել զուտ ֆինանսական կամ նյութական տեսանկյունից»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29