Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախապես տրված խոստումներից եւ պայմանավորվածություններից հրաժարվելու հայտարարություն. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 16,2016 12:47

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը նույնպես հետեւել է հանրաքվեի ընթացքին, ընդգծում է՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում իրականում խոստովանում է՝ մինչեւ օրս որեւէ ընտրություն ազատ եւ արդար չի եղել։

«Ուշագրավ է, որ իրեն արդեն ոչ թե արդյունքներն են հետաքրքրում, այլ այն, որ դրանք պիտի օրինականացնեն։ Լավ էլ անցնում էին, ի՞նչ էր եղել՝ կեղծում էին տղերքը, լցոնում էին, քեզ նախագահ էին դարձնում, ուզածդ մարդկանց Ազգային ժողովի պատգամավոր էին ուղարկում։ Ի՞նչ պատահեց, որ որոշեցիր հանկարծ օրինական դարձնել այդ ընտրությունները։ Իսկ եթե համարում է, որ նախկինում էլ են օրինական եղել, ի՞նչ կարիք կար հայտարարել հիմա այդ մասին։ Տեքստեր գրողը, ըստ էության, մատնում է իրեն»,- ասում է Բարսեղյանը։

Ազատ եւ արդար ընտրությունների կարեւորության մասին խոսելուց բացի Սերժ Սարգսյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց՝ ընդգծելով, թե հաջորդ խորհրդարանում որեւէ կուսակցության տեղը երաշխավորված չէ։

Փորձագետները Սերժ Սարգսյանի այս խոսքերը դիտարկում են որպես նախապես տրված խոստումներից եւ պայմանավորվածություններից հրաժարվելու հայտարարություն։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29