Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ուշանում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագիրը

Փետրվար 16,2016 12:18

«Ընդհանուր տեխնիկական հարցեր են մնացել, կպայմանավորվենք`դուք տեղյակ կլինեք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն`անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը պաշտոնապես ազդարարելուն վերաբերվող հարցին:

Հիշեցնենք, արդեն մի քանի օր է արտահոսքեր են լինում, թե երեկոյան ստորագրվելու է համագործակցության փաստաթուղթ: Այն, սակայն, դեռ չի ստորագրվում:

Ի դեպ, անցած հինգշաբթի օրը կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ մինչեւ շաբաթվա վերջ ամեն ինչ հստակ կհայտարարվի:

«Մի անհանգստացեք, միայն տեխնիկական խնդիրներ են»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը`արձագանքելով դիտարկմանը, որ համաձայնությունները ձգձգվում են:

Հարցին`իսկ պաշտոնները հստակեցվեցին՞, նա պատասխանեց. «Պաշտոնները միայն ձեզ են հետաքրքրում, մեզ բացարձակապես չեն հետաքրքրում»:

Ճշտող հարցին`իսկ ՀՅԴ-ի՞ն, նա հորդորեց հարցնել ՀՅԴ-ից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29