Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դժբախտ պատահար Ծաղկաձորում. մահացել է մանկահասակ երեխա

Փետրվար 16,2016 12:05

2016թ. փետրվարի 13-ին՝ ժամը 17.00-ին,  «Հրազդան» ԲԿ ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գանգոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մանկահասակ աղջիկ երեխա, ով անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ 2016թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22.40-ին,  փոքրիկը հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փետրվարի 15-ին ստացվել են Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1 տարեկան 3 ամսական երեխան մարմնական վնասվածքն ստացել է 2016թ. փետրվարի 13-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Կեչարեցու փողոցի տներից մեկում՝ երկրորդ հարկի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

Նախնական տվյալներով՝  մանկահասակ երեխան իր չորս ամյա եղբոր հետ գտնվել է երկրորդ հարկի ննջասենյակում՝ քնած: Որոշ ժամանակ անց մեծահասակները լսել են վայր ընկնելուն բնորոշ ձայն և շտապել հյուրասենյակ, որտեղ տեսել են փոքրիկին  առաջին հարկի հատակին: Երեխան անմիջապես տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց, իսկ այնտեղից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մեկ օր անց մահացել է:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, փետրվարի 15-ին նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Երևան քաղաքի ԴԲՓ բաժնի փորձագետներին:

 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29