Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն օրինակելի դյուցազուն է. «Իրատես de facto»

Փետրվար 16,2016 12:03

Պարզվում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «դյուցազուն» է։ Եվ այն էլ ինչպիսի՝ օրինակելի։ Հայ ընթերցասեր և սպորտասեր հասարակությունը կարող է սրանում համոզվել՝ ընթերցելով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակված «Դյուցազնագրքի» երկրորդ հատորը։

«Օրինակելիները» խորագրի ներքո ներկայացված է «սպորտսմեն» Ռոբերտ Քոչարյանը՝ մեկ որպես հեծանվորդ, մեկ՝ սերֆինգի սիրահար, մեկ էլ ձիասպորտի երկրպագու։

Իսկ մինչ այդ նրան ձոնված են հեղինակի՝ Վարդան Թովմասյանի, գնահատականները։ Տպավորությունն այնպիսին է, որ մինչ Քոչարյանը Հայաստանը չգիտեր, թե ինչ է սպորտն ու ինչ պիտի անել դրա զարգացման համար։ «Նրա 10-ամյա կառավարման ընթացքում սպորտային բնագավառում արձանագրվեց շոշափելի առաջընթաց։ Ստեղծվեց հրաշալի թիմ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի, վերականգնվեցին աղետալի վիճակում գտնվող բազմաթիվ սպորտային կառույցներ, հանրակրթական դպրոցների մարզադահլիճներ»,- ասված է ու փաստված «օրինակելի» Քոչարյանի «գրավչությունները»։

«Ռոբերտ Քոչարյանն աշխարհում այն եզակի նախագահներից է, ով իր նախագահության ժամանակաշրջանում տարվա բոլոր եղանակներին ակտիվորեն զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ հեծանվային սպորտ, դահուկավազք, լեռնադահուկ, լող, բասկետբոլ, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, ձիասպորտ և սերֆինգ»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29