Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» մրցանակաբաշխության երկու անվանակարգերում

Փետրվար 16,2016 12:00

 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» անվանակարգում ինչպես նաև «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգում մրցանակ է ստացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Կարեն Սարգսյանը: «Բորսայի Լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգում մասնակցել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» գրանցված բոլոր դիլերները:

Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որտեղ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» 2015 թ. արդյունքների ամփոփումը և պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է 2016 թ. փետրվարի 12-ին:

Յուրաքանչյուր անվանակարգում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ներկայացված են եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանաչվել մեկ մասնակից: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացված էր որպես թեկնածու երեք անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» և «Գրան պրի»: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն արդեն երկու անգամ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում:

ՎՏԲՀայաստան բանկ ՓԲԸի գլխավոր տնօրենտնօրինության նախագահ Յուրի Գուսև.

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն առաջին անգամ չէ, որ հաստատում է իր դիրքերը, որպես ֆոնդային ֆորսայի ամենաակտիվ և լուրջ մասնակից: Մեզ շատ հաճելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից ստանալ միանգամից երկու մրցանակ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր Բանկի Գանձապետարանի թիմի պրոֆեսիոնալիզմը: Ֆոնդային բորսայում մեր գործունեության բարձր գնահատականը խթանում է մեզ առավել ակտիվացնելու մեր գործունեությունը ֆոնդային շուկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29