Այն, որ Հայաստանն արտաքին քաղաքականության հստակ սկզբունքներ չունի, պարզ էր վաղուց։ Սակայն այդ անսկզբունքայնությունն այլեւս անթաքույց կերպով սկսել է դրսեւորվել Սերժ Սարգսյանի ելույթներում, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա։
180 աստիճանի շրջապտույտ կատարելով իր նախորդ հայտարարություններից՝ մի քանի օր առաջ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի հաճար նախընտրելի է հայ-թուրքական հարաբերություններում ու ԼՂ հակամարտության հարցում տիրող իրավիճակը՝ ստատուս-քվոյի պահպանումը։
Հետաքրքիր է՝ ինչ են զգացել այս հայտարարությունից հետո օտարազգի դիվանագետները, որոնք իրենց կառավարություններին հորդորում էին անվերապահորեն սատարել Սերժ Սարգսյանին՝ հավատացնելով, որ հենց նա է այն գործիչը, որը ցանկանում է շուտափույթ կարգավորել Հայաստանի առաջ ծառացած այս երկու ամենակարեւոր խնդիրները։
Սարգսյանի այս վերջին հայտարարությունը աչք է զարնում իր դրամատիզմով եւ ողբերգականությամբ։ Պետության առաջնորդի հավակնություն ունենալով հանդերձ՝ նա կոչ է անում ապրել փակ սահմաններում։ Հարմարվողականության քարոզով Սարգսյանն անուղղակիորեն երաշխավորում է, որ արտագաղթը չի դադարելու, օլիգարխիան շարունակելու է իր հարստահարությունները, իսկ արտաքին շրջանակները հայ-թուրքական թշնամությունն ու ԼՂ հարցի չլուծված կարգավիճակը պահելու են մեր գլխին իբրեւ դամոկլյան սուր ու մի գիշերում Հայաստանին որոշումներ են պարտադրելու, քանի որ մենք արդեն «ընտելացել» ենք այս վիճակին։ Սարգսյանի պնդմանը, թե Հայաստանը արեւմուտքից ու արեւելքից շրջապատված է ճահիճներով, կնախանձեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Հաստատապես նույն զգացողությունը կունենային նաեւ ԽՍՀՄ-ի «վերջիբոլշեւիկները», երբ քաղաքացիներին քարոզում էին, որ ուրիշների հետ մենք գործ չունենք, նրանք «չար ու դաժան կապիտալիստներ են»։
Կարդացեք նաև
Ըստ էության, Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին շրջանառության մեջ դրված ազգայնական բառապաշարն այսօր դարձնում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմքը։
Ն . ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում