Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան. «Հայկական ժամանակ»

Փետրվար 16,2016 11:43

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։

Փոստանջյանը պնդում է, որ Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելիս չեն պահպանվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ըստ որի այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին 3 տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում»։

Ըստ Փոստանջյանի, Կուտոյանն ԱԱԾ-ում չի զբաղեցրել պաշտոններ եւ չի հանդիսացել ԱԱԾ գնդապետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29