Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդիկ եթեր են զբաղեցնում եւ լուրջ-լուրջ խոսում Մոսկվայի պայմանագրի չեղարկումից. «Հրապարակ»

Փետրվար 16,2016 10:57

Կարդում ես հայրենական մամուլը, դիտում հեռուստաեթերն ու տեսնում, որ Պետդումայի երկու կոմունիստ պատգամավորի նամակի շուրջ ենթադրությունների եւ կանխատեսումների պակաս չկա։ Մարդիկ եթեր են զբաղեցնում եւ լուրջ-լուրջ խոսում Մոսկվայի պայմանագրի չեղարկումից հետո հավանական դասավորությունների եւ ուրիշ այլ ըղձական բաների մասին։

Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվան որեւէ քայլ չի ձեռնարկում, միայն ԱԳՆ-ից ասել են, որ կուսումնասիրեն կոմունիստ դումայականների բարձրացրած հարցը։ Կարող են ուսումնասիրել եւ փակ պատասխան ուղարկել, որ չարժե Թուրքիայի հետ առանց այդ էլ սրված հարաբերություններն ավելի սրել։ Հնարավոր է բավարարվեն Զյուգանովի հայտարարությամբ։ Ամեն դեպքում, հազիվ թե Ռուսաստանը հայտարարի, որ միակողմանիորեն չեղյալ է հայտարարում Մոսկվայի պայմանագիրը։

Ինչ էլ որ լինի, դա ռուս-թուրքական հարաբերությունների խնդիր է։ Իսկ մեր ինչի՞ն է պետք, որ թեման դարձնում ենք սարի ծամոն՝ ձգում։ Հարցը տաք պահելու անհրաժեշտությո՞ւն կա։ Ո՞րն է դրանից մեր շահը:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29