Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես քանի ապրում եմ, իմ Արթուրի մի կաթիլ արյունը քթներից հանելու եմ». սեւազգեստ մայրերի բողոքը մերժվեց (Տեսանյութ)

Փետրվար 16,2016 10:47

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց բանակում զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի եւ Վալերի Մուրադյանի մայրերի՝ Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի՝ ոստիկանների դեմ բողոքի գործով դատավճիռը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հայտարարեց, որ դատարանը որոշել է մերժել սեւազգեստ մայրերի բողոքը:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 13-ին ոստիկանները բռնություն կիրառելով, նախագահականի դիմացից հեռացրել էին Իրինա Ղազարյանին եւ Նանա Մուրադյանին: Սեւազգեստ մայրերը ոստիկանների դեմ հաղորդում էին ներկայացրել: Հատուկ քննչական ծառայությունն այդ հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցել, սակայն հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ գործը կարճվել էր:

Իրինա Ղազարյանն ու Նանա Մուրադյանը դատական կարգով պահանջում էին ՀՔԾ կողմից հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացվի, եւ իրականացվի նոր՝ անաչառ քննություն:

Rubik-Mxitaryan

Դատավճռի հրապարակումից հետո Իրինա Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, թե ինչու պետք է իր տղան սպանվեր եւ ծնողն արդարության չհասներ. «Ինչի պետք է մենք մեր երեխեքի արդարությունը չիմանանք: Օհանյանը պատասխան չի տալիս, Սերժ Սարգսյանը պատասխան չի տալիս: Ո՞վ պետք է իմ երեխու պատասխանը տա: Ինչի՞ համար: Կարո՞ղ է ես իրենց համար եմ իմ երեխուն բերել պահել 10 տարի»:

Նանա Մուրադյանն էլ հայտարարեց, որ եթե դատավորն իշխանությունների պատվերը չկատարի, իր աթոռին չի նստի: «Դրա համար էլ ոնց հրամանը տալիս են, տենց անում են: Թող մեզ չտանեին-բերեին, քաշքշեին: Սկզբից էլ թող ասեին որոշումը»:

Սեւազգեստ մայրերը մեզ հետ զրույցում հայտարարեցին, որ անցնելու են բոլոր դատական ատյաններով: «Ես իմ Արթուրի մի կաթիլ արյունը սաղի քթերից հանելու եմ: Ես չեմ թողելու, որ ոչ մեկը մարսի»,- ասաց Իրինա Ղազարյանը:

Մանրամասները՝  տեսանյութում

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29