Լրահոս
Օրվա լրահոսը

Կուլիսային պատասխանատվության փոսը. «Ժամանակ»

Փետրվար 16,2016 10:31

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարում է, որ կուլիսային զրույցներում ազդակներ է ստացել Հայաստանի իշխանություններից, որ Ընտրական օրենսգիրքը «արդար եղանակով» է կազմվելու: Հետաքրքիր է՝ Եվրամիության դեսպանին հետաքրքրե՞լ է, օրինակ, այն, թե ինչու է այդ հավաստիացումը արվում կուլիսային զրույցներում և ոչ թե, ասենք, հրապարակավ:

Այն, որ այդ հավաստիացումները կուլիսային են, արդեն իսկ դրանց հանդեպ առաջացնում է անվստահություն, որովհետև կուլիսային հավաստիացումները ենթադրում են նաև կուլիսային պատասխանատվություն: Իսկ Հայաստանի համակարգային խնդիրներից առաջիններից մեկը հենց կուլիսային պատասխանատվությունն է, այսինքն՝ այն, որ պատասխանատվությունը Հայաստանում կուլիսային ինստիտուտ է:

Եվ այստեղ է նաև ըստ էության, օրինակ, Հայաստանի համար շատ կարևոր եվրաասոցացման գործընթացի խայտառակ տապալման պատճառներից մեկը, միգուցե նույնիսկ կարևորագույնը: Այդ գործընթացը ևս իր մեծ մասով, և պատասխանատվության մասով ամբողջապես մնաց կուլիսային հարաբերությունների ոլորտում, ինչն էլ բերեց այն հետևանքին, որ այդ գործընթացը հրապարակային մակարդակում ունեցավ ուղղակի ամոթալի և Հայաստանի պետական վարկը արատավորող տապալում:

Կուլիսային պատասխանատվությունները սովորաբար ավարտվում են հենց հրապարակային անպատասխանատվության շքերթներով: Ընդ որում՝ հենց այդ պատճառով է, որ քաղաքակիրթ աշխարհի զարգացման հիմքում դրվել է նաև հրապարակայնության գաղափարը, հրապարակայնությունը հասցվել է արժեքի և կառավարման չափանիշի մակարդակի, հրապարակային պատասխանատվությունը ոչ միայն վերածվել է քաղաքական կայացած ավանդույթների, այլ նաև ամրագրվել է օրենսդրորեն՝ դառնալով այդ աշխարհը ներկայացնող պետությունների զարգացման հիմնասյուներից մեկը: Եվ այդ թվում՝ առաջին հերթին նաև եվրոպական առաջատար պետությունների:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29