Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Բացի վերոնշյալից, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն