Փոփոխության բանալին մեր ձեռքում է, ոչ թե Սերժ Սարգսյանի: Սերժ Սարգսյանի վերջին ելույթին անդրադառնալով նման կարծիք հայտնեց Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:
«Կոռուպցիայից խոսում է մի անձնավորություն, որը ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ: Ո՞վ չգիտի Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի կենսագրությունը, նրա այդ խոսքը ժողովրդին ուղղված չէր, պարզապես կանչել էր իր ենթականերին ու ասում էր՝ խելոք կմնաք ձեր տեղում, ես եմ ու վերջ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Ըստ նրա, դեկտեմբերի 6-ի նոր Սահմանադրության պարտադրմամբ Սերժ Սարգսյանն ունեցել է մի նպատակ. «Հավերժացնել իր իշխանությունը, եւ նրա բոլոր ելույթները այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Իր բուրգում վիճակը հանգիստ չէ, խլրտոցներ կան՝ արդյոք այս դիկտատորը պետք է կարողանա իրականացնել իր առջեւ դրված ծրագրերը: Այդ է պատճառը, որ դեկտեմբերի վեցից առ այսօր նա ելույթներ է ունենում՝ նպատակ ունենալով ներքին լսարանին հանգստացնել, որ ինքը հավերժ մնալու է: Այդ ելույթները նպատակ ունեն նաեւ միջազգային հանրությանը հասկացնել, որ իրենից պահանջվող փոփոխությունները ինքը խոստանում է, որ կանի,եթե հեղափոխություն է պետք, ինքը կանի. խնդրում եմ ես մնամ, մենակ մնամ: Իսկ այդ գործչի ելույթը մինչեւ վերջ չեմ կարողացել լսել, որովհետեւ զավեշտալի մի կերպար է դարձել, սպառված անձնավորություն է, դժվար է մինչեւ վերջ լսել սպառված մի գործչի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ