Անցած տարվա տարեվերջին 4-րդ ՊՊԾ գնդի հրամանատար Գեղամ Խաչատրյանը Ազատության հրապարակում նստացույց իրականացնող անձանց անվանել էր կապիկներ: Այդ իրադարձություններից հետո ձերբակալվեց նստացույցի մասնակից, Հիմնադիր Խորհրդարանի անդամ՝ Գևորգ Սաֆարյանը: Այս իրադարձություններին հաջորդեց բողոքի ակցիան Գեղամ Խաչատրյանի տան դիմաց:
Ակցիայից հետո, հինգ քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Բերման ենթարկված անձանց մեղադրանք էր առաջադրվել այլյոց գույքը վնասելու հոդվածով: Նրանք Գեղամ Խաչատրյանի տան պատին գրել էին “Գեղամիկ, կապիկ, մլիցա”
Քաղաքացի Գոհար Սարոյանին ծանուցում էր ուղարկվել ոստիկանություն ներկայանալու և բացատրություն տալու պահանջով: Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերեց Գոհարին, որից հետո նա հայտնեց ոստիկանությանը, որ ունի իրավունք չներկայանալու բացատրություն տալու: Ծանուցման մեջ գրված է. Լենա Ջանիկի Խաչատրյանի կողմից հաղորդում է ներկայացվել ոստիկանություն: Գոհար Սարոյանին կանչել էին 12.02. 2016 թվականի 10.30-ին Մալաթիայի բաժին հետաքննիչ Գ. Ագարյանին ներկայանալու համար:
Այժմ ոստիկանությունը զանգահարել է քաղաքացուն և հայտարարել, որ պատրաստվում են այցելել Գոհար Սարոյանի բնակարան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Գոհար Սարոյանը չի տվել ոչ մի անձնական տվյալ, բնակության վայրի վերաբերյալ: Անձանց մասին անձնական տեղեկատվություն հավաքելը և օգտագործելը ընդդեմ քաղաքացու քրեորեն պատժելի արարք է:
Մամլո հաղորդագրություն