Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ջրազրկվել Զեյթունը

Փետրվար 15,2016 17:43

Երեւան Ջուրն արդեն տեղեկացրել է, որ այսօր՝ փետրվարի 15-ին, 24 ժամով ընդհատվելու է ջրամատակարարումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք հատվածներում:
Պատճառը՝ Ավան-3 նորակառույց համալիրում իրականացվող աշխատանքն է, որի մասին պատմում է «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Զեյթուն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գեւորգյանը:

-Այստեղ նախատեսվում է կառուցել եւս մեկ բազմահարկ շենք՝ լրագրողների, մարզիկների, բժիշկների, մանկավարժների համար: Մինչդեռ տարածքով անցնում է Կաթնաղբյուր-Երեւան թիվ 3 ջրատարը, որից սնուցվում են Զեյթունի ներկայումս ջրազրկված հատվածները: Դրա համար էլ որոշվել է կառուցել 130մ երկարությամբ 800մմ տրամագծով տարածքը շրջանցող նոր ջրագիծ, իսկ հինը շահագործումից հանել: Դրանից բացի, այստեղ կառուցվում է երկու նոր փականային հանգույց՝ հարակից հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարման համար: Աշխատանքի ծավալը զգալի է, եւ որպեսզի հնարավոր լինի այն ավարտել նշված ժամկետում, Երեւան Ջուրը նախօրոք բացել է, ինչպես ասում են, աշխատանքային ճակատ, փորել է խրամուղին, պատրաստել է խողովակները, իրականացրել որոշ զոդման աշխատանքներ, տարածք տեղափոխել պատրաստուկները: Փաստորեն մնացել էր այդ ամենը փռել խրամուղում, ու ծայրերը զոդել:
Մեր այցելության պահին աշխատանքն այստեղ իրոք եռում էր, բեռնատարները հեռացնում էին հողի լիցքը, ամբարձիչ կռունկը խրամուղում հարմարեցնում էր խողովակը, իսկ եռակցողները այն զոդում էին: Արվում էր ամեն ինչ վաղն առավոտյան թաղամասում ջրամատակարարման վերսկսման համար:

 

 «Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29