Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին մոտ մեկ ժամ պառկած էր դատարանի միջանցքում

Փետրվար 15,2016 17:08

«Դուք սխալ տեղ եք նստել, նստեք դատավորի կամ դատախազի կողքին»,- այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում, մինչ դատի մեկնարկը բղավում էր Վարդգես Գասպարին`դիմելով հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին: «Դուրս եկեք, դուք իմ պաշտպանը չեք»,- հանրային պաշտպանին դիմելով բղավում էր Վարդգես Գասպարին` նախ դատարանի միջանցքում, ապա նիստերի դահլիճում:

Գասպարիի շահերն այսուհետ դատարանում կներկայացնի Դավիթ Գյուրջյանը:

Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում, Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը:

Ըստ մեղադրանքի, Վարդգես Գասպարին 2014թվականի ապրիլի 7-ին, Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող ՀՀ վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»:

Ապա` դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները. «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց, քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Այսօր Վարդգես Գասպարիին`դատարանի որոշմամբ, բերման էին ենթարկել դատարան`շտապօգնության մեքենայով https://www.aravot.am/2016/02/15/657621/: Մինչ նիստի մեկնարկը, Գասպարին պառկած էր դատարանի միջանցքում:

Նախորդ նիստերից մեկում`անցած տարվա սեպտեմբեր ամսին կայացած, Գասպարին միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ նախագահող դատավորն ինքնաբացարկ ներկայացնի: Այսօր, Գասպարին եւ նրա պաշտպանը պնդեցին միջնորդությունը: Խորհրդակցական սենյակում մեկուկես ժամից ավելի քննարկելով Գասպարիի միջնորդությունը, դատարանը մերժեց`այն անհիմն համարելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29