Լիլեհամերում ընթացող ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ մենասահորդ Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո 55,89 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:
Անաստասիայի մարզիչ Գեորգի Գալուստյանը, որը մարզուհու հայրն է, մրցավայրում գտնվող armnoc.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե Նաստիան կատարեց իր լավագույն ելույթներից մեկը, սակայն մրցավարներն ինչպես Եվրոպայի առաջնությունում, այս անգամ էլ ցածր գնահատական դրեցին: Նրա խոսքերով, մինչեւ չլինի մրցավարների բարեհաճ մոտեցում, մենք չենք կարողանա բարձր տեղերի համար պայքարել: Մարզիչը նկատի ունի անկողմնակալ մրցավարությունը:
Ինքը՝ Անաստասիան, նույնպես գոհ է իր կատարումից: Նա ասել է, թե իրեն ոգեւորում է հանդիսատեսի, հատկապես դահլիճում գտնվող հայրենակիցների ջերմ աջակցությունը եւ խոստացել ազատ ծրագրում անել ամեն բան ավելի բարձր տեղ գրավելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի