«Առավոտը» նամակ է ստացել Հոլիվուդում գործող Փարաջանով-Վարդանով հայտնի ինստիտուտից, մասնավորապես պարոն Մարտիրոս Մ. Վարդանովից: Նա շնորհակալություն հայտնելով «Առավոտի» հրապարակման համար, որտեղ ներկայացված են օպերատոր Լեւոն Գրիգորյանի հիշողությունները.
Սերգեյ Փարաջանովի ու նրա բարեկամ Միքայել Վարդանովի մասին, գրում է, որ Վարդանովի ոտքը պրոթեզավորված չի եղել: «Այդ լուրը տարածում էին նրա չար եւ նախանձ թշնամիները՝ Երեւանից»:
Նշենք, որ Փարաջանով-Վարդանով ինստիտուտը հիմնադրվել է 2010թ.: Ներկայումս էլ այն ակտիվ գործունեություն է ծավալում: Օրինակ, 2014-ին այս ինստիտուտի մրցանակին է արժանացել օսկարակիր ռեժիսոր Մարտին Սքորսեզեն՝ վարպետի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնման գործում մեծ ավանդ ունենալու համար, իսկ 2015-ին՝ System of a Down-ը ՝ Wake Up խորագրով համերգաշարի համար, որը միտված էր համաշխարհային հանրության ուշադրությունը բեւեռել Հայոց ցեղասպանության փաստի վրա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Միքայել Վարդանովի եւ Սերգեյ Փարաջանովի լուսանկարը՝ Փարաջանով-Վարդանով իստիտուտի կայքից: