Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը երեկոյան ժամերին և հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի ապահովման ուղղությամբ

Փետրվար 15,2016 15:52

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 8 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 13 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները:

ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 43 արձանագրություն, որից 32-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ:

Գնումների գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ եղանակով: Հարկ է նշել, որ 2015 թվականի ապրիլից դրանք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով, ինչն առավել թափանցիկ է դարձրել գործընթացը:

 

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29