Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրատարակության է պատրաստում «Լիբանանի հայերեն արձանագրությունները» գիրքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը:
«Հեղինակը բեյրութցի 20-ամյա աղջիկ է, որը հոր օգնությամբ այցելել է Լիբանանի բոլոր հայկական գաղութների գերեզմանատներ, նաեւ այլ շինություններ, եւ որտեղ հայերեն արձանագրություն է տեսել՝ լուսանկարել է»,- ասաց Սամվել Կարապետյանը:
«Առաջին սերնդի հանգուցյալների տապանաքարերին որպես կանոն նշվել է, թե հանգուցյալը ծնունդով որտեղից է: Դրանք անուղղակի ձեւով մեր բուն հայրենիքի աշխարհագրական տեղանուններն են, ինչը կարեւոր ներդրում է Հայոց ցեղասպանության խնդրում: Հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունեին Մեծ Հայքի տարածքում բնակված հայերը Լիբանանում, ինչո՞ւ մահացան եւ այդտեղ թաղվեցին: Բռնագաղթի հետեւանքն էր դա»,-նշեց Կարապետյանը:
Հավելենք, որ ավելի վաղ լույս է տեսել «Հալեպի հայերեն արձանագրությունները» գիրքը:
Կարդացեք նաև
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սամուէլ Կարապետեան տասնեակ տարիներէ հրաշալի գործ է անում-արժանի է ամէնուս գնահատանքին և օգնութեան- կը թելադրեմ իրեն խոհեմ ըլլայ և Հայ Եկեղեցւոյ կառոյցը չքարկոծէ -շարժումը պէտք է ներսէն սկսի-այլապէս աւելի վնաս կրնայ ընել քան օգուտ ;