Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն յուրաքանչյուր տարի փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:
Ավանդաբար այդ օրը մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվում են տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և այլ ստորաբաժանումների պատասխանատուներ:
Տոնական միջոցառումները մեկնարկել են նախատոնակով, այնուհետ կատարվել է նորապսակների օրհնության կարգ, եկեղեցիներից բերված օրհնված մոմերով վառվել են խարույկները, որոնց շուրջ կազմվել են շուրջպարեր, ծիսական այլ արարողություններ:
Ներկաներին օրվա խորհրդով ողջունել են վարչական շրջանների տարբեր համույթներ, հայտնի երգիչ-երգչուհիներ, երգի ու պարի ժողովրդական խմբեր:
Կարդացեք նաև
Հանդիսություններն ուղեկցվել են նաև տոնական հյուրասիրություններով, իսկ նորապսակ զույգերին նաև նվերներ են հանձնվել:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն