Այս պահին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննարկում է քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության հարցը. փաստաբանը առաջարկում է որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի դիմաց փոխել նրա նկատմամբ կիրառված կալանքը:
Մինչ դատարանը քննում է այս հարցը, Հիմնադիր խորհրդարանի անդամները բողոքի ցույց են անցկացնում, պահանջելով ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին:
Նրանց միացել են նաեւ «Կանանց ճակատի» ներկայացուցիչները: Հավաքվածներն այն կարծիքի են, որ ի դեմս Գեւորգ Սաֆարյանի՝ իշխանությունները ճնշում են բոլոր ակտիվ երիտասարդներին՝ փորձելով լռեցնել ընդդիմության ձայնը:
Մանրամասները տեսանյութերում`
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ