Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին 20 րոպեով փակել Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը

Փետրվար 15,2016 14:24

Այսօր, փետրվարի 15-ին մոտավորապես  10.10 րոպեից մինչեւ 10.30 րոպեն Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը  2 կողմից երթեւեկության համար փակ էր:

Թունելի 2 կողմերում  ավտոմեքենաների շարասյուներ էին գոյացել:  Որոշ վարորդներ  չսպասելով թունելի բացմանը` երթը շարունակեցին ավելի երկար` Սեմյոնովկա գյուղով ձգվող ճանապարհով:

chanaparh_2

Թունելի փակման պատճառը Դիլիջանի կողմից շարժվող հսկա տրանսպորտային միջոցն էր, որը տեղափոխում էր  տրակտոր:

2.4 կմ երկարությամբ թունելում այդ տրանսպորտային միջոցի անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար ժամանակավորապես արգելել էին այլ տրանսպորտային միջոցների մուտքը ավտոմոբիլային թունել:

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29