ՀԴԿ նախագահության նիստում քննարկվեց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը մասնակցելու հարցը: Անդրադարձ կատարվեց ընդդիմադիր ուժերի հնարավոր համագործակցության մասին վերջերս շրջանառվող հայտարարություններին:
Մինչ նախընտրական դաշինքներ և միավորումներ ձևավորելը, ինչը մեր համոզմամբ պետք է խարսխված լինի միմիայն գաղափարական ընդհանրությունների վրա, այս փուլում կարևոր ենք համարում ընդդիմադիր ուժերի միավորումը՝ հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով:
Այսպես օրինակ, կարևորելով նոր Ընտրական օրենսգիրքը արդար քաղաքական համակարգի կայացման գործում, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը առաջարկում է ապագա ընտրություններին մասնակցող քաղաքական կազմակերպություններին ստեղծել Միջկուսակցական խորհուրդ:
Մեր կարծիքով Խորհուրդը կունենա հետևյալ հիմնական գործառությունները.
Կարդացեք նաև
1. Կազմակերպել Ընտրական օրենսգրքի համատեղ քննարկումներ,
2. Հանդես գալ միասնական առաջարկություններով փոփոխությունների վերաբերյալ և քարոզչական ու բացատրական աշխատանք ծավալել հանրության շրջանում,
3. Կազմակերպել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ամբողջական վերահսկողությունը:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պատրաստակամ է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ քաղաքական կառույցների ներկայացուցիչների հանդիպումը:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Նախագահություն
Երևան, 15.02.2016թ.