Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության՝ Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում Իլհամ Ալիևին հարց է ուղղել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից, որի անունը չի նշվում:
Դա տեղի է ունեցել շաբաթ օրը՝ համաժողովի շրջանակում կլիմայի և էներգետիկ անվտանգության հարցերով քննարկումների ժամանակ: Այդ «կլոր սեղանի» ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը հարցրել է․ – «Ինչպե՞ս կբացատրեք, որ Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր վատ բաների համար մեղադրվում է Հայաստանը: Օրինակ, միջազգային հանրությունը քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի համար՝ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն Ադրբեջանի մասին լուրջ բանաձևեր են ընդունում՝ Ադրբեջանը քննադատում է Հայաստանին և հայկական լոբբիստական կազմակերպություններին, նույնիսկ երբ նավթի արդյունահանումն է կրճատվում, Ադրբեջանը British Petroleum-ին է քննադատում Հայաստանի հետ դավադրության համար»:
Հրաչ Մելքումյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում