Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում միայն ԲՀԿ-ական ավագանու թեկնածուն անցողիկ ձայներ չի հավաքել

Փետրվար 15,2016 12:16

Փետրվարի 14-ին սյունեցիներն ընտրեցին Տաթեւ բազմաբնակավայր համայնքի ղեկավարին եւ ավագանու անդամներին: Ավագանու անդամների 11 տեղի համար պայքարում էին 12 թեկնածուներ:

Aravot.am-ը 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանից  հետաքրքրվեց, թե նախնական տվյալներով ովքեր են ընտրվել: Նա պատասխանեց, որ միայն Շինուհայրից Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Գեւորգ Ավետյանը չի հավաքել անցողիկ ձայները:

Արմեն Ստեփանյանը մեզ տրամադրել էր նաեւ նախնական տվյալները, սակայն որոշ անհամապատասխանություն կար, մասնավորապես՝ կողմ քվեարկած եւ անվավեր քվեաթերթիկների թվերը չէին համապատասխանում մասնակիցների թվին: Արմեն Ստեփանյանը դա նորմալ համարեց. «2-3 տեղամասում կար չսահմանված նմուշի քվեաթերթիկ եւ չսահմանված նմուշի ծրար: Այսինքն՝ այդ տվյալները հաշվարկի մեջ չեն մտնում որպես այդպիսին եւ պարկի մեջ չեն դրվում, դրա համար էլ տարբերություն է առաջացել: Խնդիրն այն է, որ մարդիկ սխալմամբ համայնքի ղեկավարի ծրարը դրել էին ավագանու համար սահմանված ծրարի մեջ, եւ հակառակը»:

Հիշեցնենք՝ նախնական տվյալներով ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը: 4395 ընտրողներից 2729-ն են մասնակցել քվեարկությանը, որոնց քվեարկության արդյունքում 38 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Իգոր Աբրահամյանին կողմ է քվեարկել 824 ընտրող, Վարշամ Բագրատյանին՝ 598, եւ Մուրադ Սիմոնյանին՝ 1236 ընտրող:

Քվեարկության վերջնական արդյունքները պարզ կլինեն ուրբաթ օրը՝ փետրվարի 19-ին:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29