Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կողոպտիչներին բռնեք, ես ծանրոց կուղարկեմ նրանց բանտ». Ազատ Արշակյանը՝ նախագահին

Փետրվար 15,2016 12:10

«Մեկ տարի է մնացել ընդամենը լիդերին: Եթե նա ինչ խոստացավ, ուզենա էլ դա անել՝ չի հասցնի: Եթե գործ արեց՝ մենք՝ քաղաքացիներս գուցե նրան ասենք՝ մնա, շարունակիր: Բայց նախ հարկավոր է սկսել մեղավորներից, ո՞վ է մեղավոր: Հարկավոր է պարզել երկիրը չարամտորեն այս վիճակին հասցնողնողներին, ովքեր են անհավասարություն ստեղծում մեր երկրում: Կոռուպցիոներներին գտեք, մարդիկ հայտարարագիր են ներկայացնում, ցուցակը կա, անունը կա: Երկիրն աղքատում է, մարդիկ հարստանում են, որտեղի՞ց այդ միլիոնները, կանչեք ու ազգայնացրեք: Ոչ մի ավազակ չի կարող թաքնվել ձեզանից»,- այսօր «Հայելի» ակումբում Սերժ Սարգսյանի ելույթի հետ կապված այսպիսի գնահատական տվեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Suqias_AvetisyanՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահեցրեց՝ «Այսօր թիմում որեւիցե խնդիր չկա, չասեմ ում էր ուղղված: Ուղղված էր թիմին, պետական պաշտոնյաներին, բոլոր քաղաքական ուժերին: Որ միավորվենք, խնդիրները լուծենք՝ առանց մեկս մյուսին մեղադրելու»:

Ազատ Արշակյանի խոսքերով՝ նախագահն ասում էր՝ գրկախառնվեք. «Ես նրանց հետ գրկախառնվե՞մ: Ես նրանց ծանրոց կուղարկեմ բարեգործական բանտ: Կոնսոլիդացիա չի կարող լինել: Մեզ ասում են՝ գրկախառնվեք: Ո՞ւմ հետ գրկախառնվեմ, օլիգարխների՞, ովքեր մեզ թալանե՞լ են»:

Լրագրողների դիտարկմանը՝ նախագահի զրույցը ավելի շատ ծնողական ժողովի էր նման՝ Սուքիաս Ավետիսյանը չհամաձայնեց:

Azat_Arshakyan-2Ազատ Արշակյանը պահանջում էր միանշանակ կուլակաթափություն՝ կողոպտիչները պետք է պատասխան տան: Իսկ երբ ՀՀԿ պատգամավորը հիշեցրեց, որ վատ ժառանգություն են ստացել՝ Ազատ Արշակյանը հակադարձեց. «Մենք հանձնել ենք խավար, մութ, բայց ազատագրված Արցախ, ազատագրված Հայաստան»:

Պարոն Արշակյանի խոսքերով՝ իրենց իշխանության ժամանակ էլ է եղել կողոպուտ, բայց իրենց ազատագրումը ծածկում է ամեն ինչ. «Կուլակաթափ արեք, ես կգամ դրանց հավաքելու՝ որպես սեւագործ բանվոր»:

Մեր հարցին՝ ՀՀ նախագահը ավելի թունդ ելույթներ էլ է ունեցել, վերջին նման ժողովի ժամանակ ասում էր՝ պետք է բռնել մեծ, խոշոր ձկներից, քանի՞ խոշոր ձուկ բռնեցիք դրանից հետո, որ այս ժողովից հետո ինչ անեք՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Մենք ձկնորսությամբ չենք զբաղվում: Մենք միշտ ունեցել ենք համակարգային խնդիր, որի լուծումը եղավ այդ Սահմանադրական փոփոխությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մկո says:

    Լեւոնն սկսեց քանդել-թալանելու պրոցեսը, քոչը շարունակեց այդ ,,բարի ու օգտակար գործը,, Ինքն ի՜նչ անի արդեն ձեւավորված ոհմակի հետ: Սեփական պատվանդանը քանդի՜ … որ ի՜նչ անի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29