Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ-ն Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ձևաչափն է. Պետդեպ

Փետրվար 15,2016 12:05

ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ձևաչափն է: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ մեկնաբանելով այն հարցը, թե որքանով է ԱՄՆ պետդեպարտամենտը դերակատարություն ունեցել ԵԽԽՎ-ում հակահայ բանաձևերի քննարկման գործում:

«ՄԵնք համոզված ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում կողմերը կշարունակեն սերտ համագործակցել համանախագահների հետ»,- ասել են պետքարտուղարությունից:

Հիշեցնենք, ավելի վաղ ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը հատուկ դերակատարություն է ունեցել այն հարցում, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերից մեկը («Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում») չընդունվեց:

Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29