Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը հաշվի չառավ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը, տարիքը» (Տեսանյութ)

Փետրվար 15,2016 11:34

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել էր Նորք Մարաշում հայտնաբերված զինված խմբավորման գործի շրջանակներում:

Վահան Շիրխանյանի պաշտպանը՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած միջնորդությունը, նախկին փոխնախարարին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, մերժվել է. «Նույն պատճառաբանությամբ է մերժվել, որ ազատության մեջ մնալով խոչընդոտելու է քննությանը եւ թաքնվելու է քննությունից»:

Փաստաբանը նշեց, որ իրենք դատական նիստը հետաձգել էին, որպեսզի առողջական վիճակի մասին փաստաթղթեր ձեռք բերեին եւ ներկայացնեին. «Ես այդ փաստաթուղթը ձեռք բերեցի եւ ներկայացրեցի դատարանին, սակայն դատարանը դրան որեւէ գնահատական չտվեց: Առողջական վիճակը, տարիքը, ոչինչ հաշվի չառավ դատարանը»:

Ստեփան Ոսկանյանը նշեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը եւ կրկին պահանջեն անհապաղ տեղափոխել մասնագիտացված բուժհաստատություն. «Այժմ Վահան Շիրխանյանի վիճակը նորից նույն վատ վիճակում է: Այդ պատճառով էլ չկարողացավ դատական նիստին մասնակցել, դժվարանում է քայլել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29