Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնակ մա՞յր, թե՞ բիզնես

Փետրվար 15,2016 15:30

Մեր երկրում անպտղության ընդհանուր գործակիցն, ըստ պաշտոնական տվյալների,
17% է, իսկ ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ 15%-ից բարձր անպտղությունը ճգնաժամային ցուցանիշ է համարվում։ Եվ որքան ավելանում են անպտուղ զույգերը, այնքան փոխնակ մայրերի պահանջարկն ավելանում է: Լուսանկարի՝ «փնտրում եմ փոխնակ մայր» հայտարարության պաստառները հանդիպել ենք այն վայրերում, որտեղ շատ են լինում երիտասարդները, ուսանողները:

Շատերի համար փոխնակ մոր ծառայությունը անպտուղ ընտանիքներին երեխա ունենալու երջանկություն է, շատերի համար էլ՝ կարծես թե երեխա «վաճառելով» մեծ փողեր աշխատելու հնարավորություն: Չնայած ՀՀ օրենքով արգելված չէ փոխնակ մոր ծառայություն մատուցել, սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ փոխնակ մոր ծառայությունը կարող է շատերի համար ոչ թե բարի կամք լինել, այլ բիզնես: Օրենքը չի կարգավորում փոխնակ մոր ծառայության արժեքը, եթե անգամ կարգավորվի էլ, այն չի կանխի փող աշխատելու որոշների ախորժակը, եթե միայն այն անվճար չդարձնեն: Այս ծառայությունը մեր երկրում 15-30 հազար դոլարի սահմաններում է: Ի դեպ, հայտարարությունը բժշկական հիմնարկինը չէր, այն անհատ քաղաքացի է տարածել:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

 

«Առավոտ» օրաթերթ
13.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29