Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է Հանրաքվեի տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպք. հարուցվել է քրեական գործ

Փետրվար 15,2016 11:25

Քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված իր հոր և դստեր փոխարեն քվեարկելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է, որ հայրը՝ հիվանդության, իսկ դուստրը ՀՀ-ից բացակայելու պատճառներով չեն մասնակցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, մինչդեռ ընտրողների ցուցակում իր տվյալների դիմաց ստորագրելու ժամանակ նկատել է, որ նրանց տվյալների դիմաց առկա են ստորագրություններ:

Անհայտ անձի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29