Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս էլ գիտենք, որ իրենք չունեին բերման ենթարկելու իրավունք»

Փետրվար 15,2016 15:00

Վարչական դատարանը սկսել է քննել ՀՀ ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մի շարք ակտիվիստների դեմ բերված վարչական հայցերի քննությունը: Այդպիսի երկու հայց էլ ոստիկանությունը ներկայացրել է «Ոչ թալանին» նախաձեռնության ամենաակտիվ անդամներից մեկի՝ Մաքսիմ Սարգսյանի դեմ, որոնք վերաբերում են սեպտեմբերի 1-ին եւ 12-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներին:

Մաքսիմ Սարգսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ օրերին իրենց ապօրինաբար են բերման ենթարկել եւ հիմա պարտավոր են օրենքի տառը պահել. «Օրենքն էլ նախատեսում է, որ եթե բերման են ենթարկել, պետք է դատարան դիմեն, որպեսզի ապացուցվի մեր մեղքը: Ապօրինաբար բռնել տարել են: Բոլորս էլ գիտենք, որ իրենք չունեին դրա իրավունքը, քանի որ օրենքով սահմանված է, որ քանի դեռ ակցիան խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին»:

Մաքսիմ Սարգսյանի հետ զրույցը՝ հաջորդ համարում:

«Առավոտ» օրաթերթ
13.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29