Գերմանիայում այսօր ավարտվում է Top 6 գրոսմայստերների մասնակցությամբ Zurich Chess Challenge 2016 գերհզոր մրցաշարը:
Նախավերջին տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով պարտության մատնեց Լատվիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովին:
Եզրափակիչ տուրից առաջ, որում Արոնյանը խաղալու է Հիկարու Նակամուրայի հետ, մասնակիցներն այսպիսի դասավորություն ունեն. Վիշվանաթան Անանդ՝ 6 միավոր, Վլադիմիր Կրամնիկ եւ Հիկարու Նակամուրա՝ 5-ական, Լեւոն Արոնյան՝ 4, Անիշ Գիրի եւ Ալեքսեյ Շիրով՝ 2-ական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ en.chessok.net-ի