Մարդու իրավունքների միջազգային ցանցի (CRIN) նոր հետազոտության համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը՝ դատարանների կողմից երեխաների արդյունավետ օգտագործման համաշխարհային վարկանիշում:
«Իրավունքներ և իրավական պաշտպանության միջոցներ և ներկայացվածություն» հաշվետվության մեջ տեղեկություն է ներկայացված այն մասին, թե արդյոք կարող են երեխաները դատարան դիմել այն դեպքում, երբ իրենց իրավունքները ոտնահարվում են, ինչ իրավական ռեսուրսներ են հասանելի նրանց համար, ինչ գործնական պատկերացումներ են անհրաժեշտ իրավական քայլեր ձեռնարկելու համար, և արդյոք երեխաների իրավունքների միջազգային իրավունքը կիրառվում է ազգային դատարաններում:
Հայաստանի օրենսդրության մեջ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ներդրումը սկսվել է 1996թ. Երեխաների մասին օրենքի ընդունմամբ: Դատարանները 16-18 տարեկան երեխաներին ճանաչում են լիարժեք գործիրավ ՝ համաձայն քաղաքացիական ընթացակարգային կանոնակարգի: Անվճար իրավական օգնություն տրամադրվում է առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին, փախստական երեխաներին, ապաստարան փնտրողներին, ինչպես նաև նրանց, ովքեր ի վիճակի չեն իրենց թույլ տալ օգտվել իրավաբանական ծառայություններից:
Արդարադատության ոլորտում երեխաների ներգրավվածության բարելավման աշխատանքները դեռ չեն ավարտվել, և զեկույցը ցույց է տալիս այն ընդհանուր պատկերը, թե ինչպես են աշխարհում պաշտպանվում երեխաների իրավունքները: CRIN-ի զեկույցում ներկայացված են 197 երկրների տվյալներ, որոնք հրապարակվել են հարյուրավոր իրավաբանների և ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ:
Կարդացեք նաև
«Զեկույցում լուսաբանվում են իրավական համակարգի շատ օրինակներ, որոնք վատ են համապատասխանում երեխաների իրավունքների պաշտպանությանը,- ասել է CRIN-ի տնօրեն Վերոնիկի Յեցը:- Մեր կազմած վարկանիշը ցույց է տալիս, թե որքանով են պետությունները երեխաների համար մուտք ապահովում դեպի արդարադատություն, որքանով են ամրապնդված նրանց իրավունքները»:
Զեկույցի նախաբանում ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի ներկայացուցիչ Բենյամ Դավիթ Մեզմուրը նշել է, որ Կոմիտեն ողջունում է նոր հետազոտությունը և արդեն տեսնում է դրա հստակ ներդրումը Կոմիտեի գործունեության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ