Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղեր՝ Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ քվեարկության նախնական արդյունքներով Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը ստացել է 6797, իսկ նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանը՝4353 ձայն: 388 քվեաթերթիկ անվավեր է համարվել:
Դիլիջանի ավագանու 32 թեկնածուներից ամենաշատ քվե՝ 814, ստացել է Սուրեն Մելիքյանը: Նրանից բացի, Դիլիջանի ավագանու անդամ են ընտրվել Ռազմիկ Բալինյանը ( 643 քվե), Դավիթ Սարգսյանը( 586), Վարդան Էդիկի Մնացականյանը( 521), Տիգրան Ստեփանյանը (500), Վարդան Հախվերդյանը ( 499), Գառնիկ Դավթյանը (489 ),Արթուր Թամրազյանը ( 471), Արգամ Թամրազյանը ( 463 ), Սուրեն Գրիգորյանը (453), Սամվել Դավթյանը (452), Վարդան Վոլոդյայի Մնացականյանը (415),Սահակ Մկրտումյանը(409), Վարդան Մուկուչյանը (395), Գեւորգ Սողոմոնյանը ( 377):
Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ