Սյունիքի մարզում փետրվարի 14-ին ՏԻՄ ընտրություններն էին: Տաթեւ բազմաբնակավայր համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Տաթեւ գյուղի գյուղապետ ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը, Շինուհայրից անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը եւ Վարշամ Բագրատյանը:
37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը հայտնեց նախնական տվյալները: Այսպիսով՝ 37/1 1130 ընտրող է մասնակցել, 12 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, Իգոր Աբրահամյանին կողմ է քվեարկել 558 ընտրող, Վարշամ Բագրատյանին՝ 441-ը, իսկ Մուրադ Սիմոնյանին՝ 100: 37/2 ընտրատեղամասում մասնակցել է 401 ընտրող, քվեաթերթիկներից 3-ն անվավեր են ճանաչվել, 4-ը կողմ են եղել Իգոր Աբրահամյան, 25-ը՝ Վարշամ Բագրատյանին, իսկ 369-ը՝ Մուրադ Սիմոնյանին: 37/3 ընտրատեղամասում մասնակցել է 414 ընտրող, 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 125-ը կողմ է եղել Իգոր Աբրահամյանին, 79-ը՝ Վարշամ Բագրատյանին, 195-ը՝ Մուրադ Սիմոնյանին: 37/4 ընտրատեղամասում մասնակցել է 313 ընտրող, քվեաթերթիկներից 10-ն անվավեր է ճանաչվել, 72-ը կողմ է եղել Իգոր Աբրահամյանին, 18-ը՝ Վարշամ Բագրատյանին, 213-ը՝ Մուրադ Սիմոնյանին: 37/5 ընտրատեղամասում մասնակցել է 300 ընտրող, քվեաթերթիկներից 5-ը ճանաչվել է անվավեր, 64-ը՝ կողմ Իգոր Աբրահամյանին, 34-ը՝ Վարշամ Բագրատյանին, 192-ը Մուրադ Սիմոնյանին: 37/6 ընտրատեղամասում մասնակցել է 114 ընտրող, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 1-ը՝ կողմ Իգոր Աբրահամյանին, 1-ը՝ Վարշամ Բագրատյանին, 111-ը՝ Մուրադ Սիմոնյանին: 37/7 ընտրատեղամասում մասնակցել է 50 ընտրող, քվեաթերթիկներից 1-ը ճանաչվել է անվավեր, 49-ը՝ Մուրադ Սիմոնյանին է կողմ քվեարկել: 37/8 ընտրատեղամասում մասնակցել է 7 ընտրող, 7 ընտրողներն էլ կողմ են քվեարկել Մուրադ Սիմոնյանին:
Այսպիսով՝ 2729 մասնակիցների քվեարկության արդյունքում 38 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Իգոր Աբրահամյանին կողմ է քվեարկել 824 ընտրող, Վարշամ Բագրատյանին՝ 598, եւ ըստ նախնական տվյալների ՏԻՄ ընտրություններում հաղթել է Մուրադ Սիմոնյանը՝ 1236 ձայնով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև