Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Մեր տեղեկություններով՝ Դիլիջան համայնքի մաս կազմող Խաչարձան, Հովք, Աղավնավանք գյուղերի ընտրական տեղամասերում եւ Գոշի գյուղի 2 տեղամասերից մեկում համայնքի ղեկավարի թեկնածուների ստացած քվեների հաշվումն ավարտվել է: Նախնական տեղեկություններով՝ նշված տեղամասերում Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ձայները մոտ 3 անգամ ավելի են, քան նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանինը:
Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերից հետո:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ