Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սյունիքի մարզում փետրվարի 14-ին ՏԻՄ ընտրություններ էին: Սյունեցիներն ընտրում էին Տաթեւ բազմաբնակավայր համայնքի համայնքապետերին եւ ավագանու անդամներին:
Ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվել է, ընտրատեղամասերը փակվել են եւ սկսվել է վերահաշվարկը: 37 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը Aravot.am-ին հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 2730 ընտրող, որը կազմում է ընտրողների 62.1 տոկոսը:
Հիշեցնենք՝ Տաթեւ բազմաբնակավայր համայնքի համայնքապետի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ, ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը, Շինուհայրից անկուսակցական Վարշամ Բագրատյանը եւ Իգոր Աբրահամյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև