Մինչ եվրոպացիներն ու ամերիկացիները պայքարում են մարմնի քաշի յուրաքանչյուր ավելորդ կիլոգրամի դեմ, Եթովպիայի Բոդի ցեղի տղամարդիկ հակառակն են վարվում: Աֆրիկյան այս ցեղի գեղեցիկ սեռի պատկերացումներով առնականության ու սեքսուալության թիվ 1 պայմանը ցմփոր ու գեր լինելն է:
Եվ արդեն մի քանի հարյուրամյակ է եթովպացիներն այդ թեմայով ազգային տոն են նշում ամռան կեսերին՝ Կել անունով, որի ժամանակ մրցում են գեր տղամարդիկ: Տոնին նրանք հատուկ պատրաստվում են մինչեւ կես տարի: Մրցույթին կարող են մասնակցել միայն երիտասարդ ու նիհարիկ տղամարդիկ, որոնք կովերի մեծ նախիր ունեն: Նախապատրաստական շրջանում նրանք առանձնանում են ու հատուկ սննդակարգի հետեւում՝ խմում են միայն կովի արյուն՝ յուղոտ կաթի հետ: Տեւական ժամանակ նման կերպ սնվելու արդյունքում նրանց փորերն ուռչում են, տղամարդիկ գիրանում են: Մրցույթին հետեւում է ողջ ցեղը՝ առաջնորդի ու ծերակույտի հետ միասին, նաեւ չամուսնացած աղջիկները, որոնց համար այդ ցմփոր տղամարդիկ երազած ասպետներ են: Ի դեպ, մրցույթից առաջ վերջիններս իրենց գլուխները զարդարում են փետուրներով, մարմինները դաջվածքներով ու սպիներով:
Ըստ՝ kaifzona.ru-ի պատրասեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարներում՝ Բոդի ցեղի տղամարդիկ ու կանայք