Երեւանի ՕՀՊՄՔ-ում այսօր մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
Պայքարն սկսեցին կանայք: Յոթ քաշային կարգերում հաղթողներին ու մեդալակիրներին որոշեցին 25 մարզուհիներ: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին:
48 կգ. Երանուհի Պետրոսյան՝ երկամարտի 105 կգ
Կարդացեք նաև
53 կգ. Աննա Գովելյան՝ 175
58 կգ. Աղունիկ Հակոբյան՝ 151
63 կգ. Քրիստինե Պետրոսյան՝ 208
69 կգ. Նազիկ Ավդալյան՝ 220
75 կգ. Աննա Պողոսյան՝ 226
+75 կգ. Հռիփսիմե Խուրշուդյան՝ 266:
Ուրախալի է, որ Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնության մեր չորս մասնակիցներից երեքը բարելավեցին արդյունքները: Աննա Գովելյանը՝ 5 կգ-ով, Սոնա Պողոսյանը՝ 10-ով, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 6-ով: Միայն Նազիկ Ավդալյանն է Հյուսթոնում ցույց տված իր արդյունքը նվազեցրել 10 կգ-ով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ