Սյունիքի մարզում շարունակվում են ՏԻՄ ընտրությունները: Տաթեւ գյուղի 37/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նորմալ է գնահատում ընտրությունների ընթացքը: Ինչպես Շինուհայրում եւ Տանձատափում այստեղ էլ է ակտիվ մասնակցություն գրանցվել 652 ընտրողից 15:30-ի դրությամբ մասնակցել է 300-ը: Հանձնաժողովի նախագահը ակտիվությունը պայմանավորում է այն գիտակցությամբ, որ վճռորոշ ընտրություններ են:
Տաթեւում ոչ միայն ակտիվ մասնակցություն է գրանցվել, այլ նաեւ շատ են օգնությամբ քվեարկությունները, այս պահի դրությամբ գրանցվել է 56 դեպք, հանձնաժողովի նախագահը պայմանավորում է Տաթեւի՝ ծերացող համայնք լինելու հետ:
Հիշեցնենք՝ Տաթեւ բազմաբնակավայր համայնքի համայնքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է դրել 3 թեկնածու՝ Տաթեւի ՀՀԿ-ական գյուղապետ Մուրադ Սիմոնյանը, Շինուհայրից անկուսակցականներ Վարշամ Բագրատյանը եւ Իգոր Աբրահամյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև