Փետրվարի 14-ին ՏԻՄ ընտրությունները շարունակվում են: Սյունիքի մարզի Տանձատափ գյուղի 37/7 ընտրատեղամասում ընտրությունն անցել է հանգիստ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ Սեյրան Բախշյանը: Ինչպես Շինուհայրում, այնպես էլ Տանձատափում ընտրություններին ակտիվ մասնակցություն է գրանցել. այս պահի դրությամբ իր ընտրությունն է կատարել 69 բնակչից 49-ը:
Հիշեցնենք, որ այսօր Լոռիի, Սյունիքի, Տավուշի բնակիչները ընտրելու են բազմաբնակավայր համայնքների համայնքապետերին եւ ավագանու անդամներին: Սյունիքում Տաթեւ բազմաբնակավայր համայնքի համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ, ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը, անկուսակցական Շինուհայրի բնակիչներ Իգոր Կարապետյանը եւ Վարշամ Բագրատյանը, իսկ ավագանու անդամի 11 տեղի համար պայքարում են 12 թեկնածու:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ