Փետրվարի 14-ին Սյունիքում ՏԻՄ ընտրություններ են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շինուհայրի 37/1 ընտրատեղամասում կուտակումներ են, իսկ ընտրատեղամասի դիմաց հանդիպեցինք Շինուհայրի երկու թեկնածուներին՝ Վարշամ Բագրատյանին եւ Իգոր Աբրահամյանին, վերջինիս հետ էր նաեւ դաշնակցական ավագանու թեկնածու Գեսիկ Մաթեւոսյանը:
Իգոր Աբրահամյանն Aravot.am-ին հայտնեց, որ իր վստահված անձինք դեռ խախտումներ չեն արձանագրել, նկատառմանը, թե ընտրատեղամասի մոտ արդեն երկար ժամանակ կանգնած են, Գեսիկ Մաթեւոսյանը պատասխանեց, որ իրենք ընտրատեղամասից 50 մետր հեռավորության վրա են կանգնած եւ բացառված է, որ ուղղորդեն:
Իսկ կուտակումների հանգամանքը նա այսպես բացատրեց. «Մեր համայնքը ակտիվ է՝ սկսած սահմանադրական փոփոխություններից, վերջացրած Ազգային ժողովի նախագահական ընտրություններով, ժողովուրդը իր պարտքի զգացումով գնում է ընտրություններին»:
Վարշամ Բագրատյանի վստահված անձինք եւս խախտումների չեն գրանցել, իսկ ինքը՝ թեկնածուն ընտրությունների ընթացքը շատ լավ է գնահատում: Իսկ կուտակումները, ըստ նրա, նորմալ է. «Մենք միշտ ակտիվ ենք եղել, սյունեցիները միշտ ակտիվ են եղել»:
Կարդացեք նաև
Նկատառմանը, թե արդեն մեկ ժամից ավելի է ընտրատեղամասի դիմաց կանգնած է, նա պատասխանեց, որ համագյուղացիներն են, բոլորի հետ էլ մտերիմ է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ