Փետրվարի 14-ին Սյունիքի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 8-ից այսօր բացվել են 8 տեղամասերը:
Հիշեցնենք, որ իրենց թեկնածություններն են դրել երեք թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը, Շինուհայրից անկուսակցականներ Վարշամ Բագրատյանը եւ Իգոր Աբրահամյանը:
Շինուհայրի 37/1 ընտրատարածքը առանձնանում էր ակտիվությամբ, տեղամասի տարածքում կուտակումներ են, ոստիկանները կարգավորում են քաղաքացիների հոսքը:
Հանձնաժողովի նախագահ Խաչատուր Հայրապետյանը Aravot.am- ի հետ զրույցում ասաց, որ կուտակումների կոնկրետ պատճառը չի կարող ասել, բայց իր կարծիքով՝ պատճառը համայնքապետի եւ ավագանու անդամների ընտրությունն է. «Այս գյուղում միշտ էլ ակտիվ են եղել ընտրություններում բոլոր ժամանակներում: Այս պահի դրությամբ 250-ից ավելի մարդիկ մասնակցել են ընտրությանը՝ 1771 ընտրողից»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ առավոտից ընտրատեղամասում հանգիստ է իրավիճակը, դեռ ոչ մի խախտում չի գրանցվել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ