Փետրվարի 14-ին Դիլիջան համայնքում կայանում են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղեր՝ Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը:
Համայնքի ղեկավարի թեկնածուները 2-ն են՝ Դիլիջանի նախկին քաղաքապետ, Դիլիջանը 2002-2005թթ. ղեկավարած, անկուսակցական Ժորա Սահաբալյանը եւ Դիլիջանի գործող քաղաքապետ, Դիլիջանը 2005թվականից ղեկավարող, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը: Վերջինս համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի որոշմամբ, իսկ Ժ. Սահաբալյանը՝ ինքնառաջադրմամբ:
Դիլիջանի ավագանու 15 տեղին հավակնում է 32 թեկնածու:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ քվեարկելու իրավունք ունեցող 20 հազար 475 ընտրողներից ժամը 11-ի դրությամբ ընտրական 19 տեղամասերում քվեարկությանը մասնակցել է 1900-ը: Դա կազմում է ցուցակային ընտրողների 9,28 տոկոսը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ